Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Վանաձորի քաղաքապետն այսօր կերդվի

Վանաձորի քաղաքապետն այսօր կերդվի
17.10.2016 | 12:50

Վանաձորում այսօր` ժամը 11-ին, տեղի կունենա ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի երդման արարողությունը: Քրիստ Մարուքյանը, ում թեկնածությունն առաջադրել էր ԼՀԿ-ն, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԼՀԿ-ն բոյկոտելու է արարողությունը, քանի որ ոչ Սահմանադրությամբ, ոչ էլ որևէ կանոնակարգով նման արարողություն նախատեսված չէ»:

Դիտվել է՝ 936

Մեկնաբանություններ